Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Տոնիկա» երաժշտական փառատոնը

Մեկնարկում է «Տոնիկա» երաժշտական փառատոնը
13.12.2016 | 11:20

«Տոնիկա» տրիոյի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-16-ին կանցկացվի «Տոնիկա» երաժշտական փառատոնը: Երեք օր շարունակ երևանյան տարբեր բեմերից հնչելու է դասական երաժշտություն։ Մասնակցում են 10-25 տարեկան երաժիշտ կատարողներ, մենակատարներ, անսամբլներ և երգչախմբեր:


«Տոնիկա» տրիոն ներկայացնում է դասական, ժամանակակից, նաև հոգևոր (Կոմիտաս) երաժշտություն: Խմբի անդամներն են ջութակահար Գոռ Կարապետյանը, դաշնակահար Արամ Շեկիկյանը, կլառնետահար Գարեգին Քևնակսզյանը: Մեզ հետ զրույցում Գարեգին Քևնակսզյանն ասաց, որ փառատոնին առաջին անգամ ներկայանալու են իրենց խմբով։ Նշեց նաև, որ մասնակիցները Հայաստանից են, բայց նպատակ ունեն փառատոնը միջազգայնացնելու:


Հավելենք, որ երիտասարդ երաժիշտները սովորում են կոնսերվատորիայում, մասնակցել են բազմաթիվ մրցույթների և փառատոների Հայաստանում և արտերկրում։ Գարեգին Քևնակսզյանը ներկայումս ծառայում է նախագահական նվագախմբում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ